Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ ՔԿ

Լուրեր

06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն է զանգահարել քաղաքացի և հայտնել, որ Միքայել Չայլախյան փողոցի հասցեներից մեկում պայթյունի ձայն է լսվել:

ՀՀ ՆԳՆ ՓԾ ՀՓՇ ծառայողների կողմից նշված հասցեում հրդեհաշիջում կատարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ։

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով 56 տարեկան է՝ առանց մշտական հաշվառման վայրի։ Վերջինս ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի և այրված դիակի զննություն։

Պարզվել է, որ պայթյունը և հրդեհը տեղի են ունեցել տան նկուղային հարկում։ Ըստ ձեռք բերված նախնական ստուգման ենթակա տվյալների՝ տուժողը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել նշված հասցեում՝ միաժամանակ ժամանակավորապես բնակվելով այնտեղ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են նշված տան սեփականատերը և մյուս բնակիչները, ինչպես նաև՝ նշված տան հարևանությամբ բնակվող այլ բնակիչներ:

Պայթյունի առաջացման պատճառները, պատճառված նյութական վնասների բնույթն ու չափը պարզելու նպատակով նշանակվել է նաև դատապայթյունատեխնիկական, դատանյութագիտական և դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն: