Օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերը ՌԴ Վոլգոգրադի շրջանն անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ Մարինովկայի շրջանում «Պաշտպանության նախարարության օբյեկտը ենթարկվել է հարձակման», ասել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Նրա խոսքով՝ «անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է» ՀՕՊ ուժերի կողմից, սակայն դրանցից մեկը բախվել է օբյեկտին՝ հրդեհ առաջացնելով։ Բոչարովը հավելել է, որ զոհեր և վիրավորներ չկան, …

