Թուրքական դատարանը կալանավորել է 6 քաղաքական գործիչների՝ հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր նահանգի նախկին քաղաքապետերին ու նրանց տեղակալներին, որոնք հունիսի 8-ին ձերբակալվել էին երկրում քուրդ քաղաքական գործիչների դեմ շարունակվող բռնաճնշումների շրջանակում, գրում է Turkish Minute-ը։ Քաղաքական գործիչները, որոնք ձերբակալվել էին Դիարբեքիրում և նրա շրջաններում տեղի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակում, կալանավորվել են Դիարբեքիրի դատարանում իրենց հայտարարություններից …

