Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Կրեմլը հրաժարվել է կանխատեսել իրավիճակի զարգացումը եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև ուկրաինական գազափոխադրման համակարգով գազի արտահանման շուրջ հնարավոր գործարքի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ Ուկրարինան հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության հետ տարանցման համաձայնագրից, գրում է Ինտերֆաքսը։

Լրագրողները խնդրել են ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ եվրոպական ընկերությունները մոտ են Ադրբեջանի հետ համապատասխան գործարքին, ինչին ի պատասխան՝ Պեսկովն ասել է, որ դրանք կոմերցիոն բանակցություններ են։

«Մենք գիտենք իրավիճակը, որի մասին Ռուսաստանի նախագահը խոսել է Կազանում մամուլի ասուլիսում։ Այնտեղ հարց կար այն մասին, որ այս տարվա վերջին կավարտվի գազի մղման պայմանագրի գործողության ժամկետը։ Իսկ թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, ինչպես կապահովվեն հետագա մատակարարումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինան արդեն հայտարարել է, որ հրաժարվում է երկարաձգել այս համաձայնագիրը, հիմա ոչինչ ասել չեմ կարող»,- նշել է Պեսկովը։

Հավելենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինան Ադրբեջանին՝ որպես գազ արտահանողի, իսկ Սլովակիային՝ որպես գնորդի, առաջարկել է սխեմա՝ իր տարածքով Եվրոպա ռուսական գազի այլընտրանքային մատակարարման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի