«Վրացական երազանք»-ը բողոք կներկայացնի դատախազություն ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների, որոնց պատճառով, ըստ իշխող կուսակցության, «Վրացական երազանքը» ձայներ է կորցրել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, գրում է Գրուզիա օնլայնը։ «Կան կոնկրետ ընտրողներ, նրանք բացահայտված են որպես «Վրացական երազանքի» կողմնակիցներ։ Երբ նրանք գնացել են ընտրատեղամաս, պարզվել է, որ …

