Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքը» 13 թափուր մանդատ ունի, 1 թեկնածու մանդատ է վերցրել

Լուրեր

20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ավագանու թափուր մանդատների հարցով այսօր հրավիրված թիվ 31 ԸԸՀ-ի նիստում արձանագրություն է կազմվել, ըստ որի` «Բալասանյան դաշինքը»13 թափուր մանդատ ունի, դաշինքի հերթական համարի թեկնածու Էմմա Հովհաննիայանը վերցրել է մանդատը:

Հոկտեմբերի 28-ին թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գյումրիի ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունները վաղաժամ դադարեցվել են: Նույն օրը Գյումրիի քաղաքապետարանի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի անդամները, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ մանդատները վայր էին դրել։

Իսկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը Factor.am-ի հետ զրույցում չէր հերքել, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն ինքն է լինելու։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքը» և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն կոալիցիա կազմեցին, բայց 2023 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինքի» հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը՝ նշելով, թե համայնքը կառավարվում է այլ ուժերի կողմից։ Այս բաժանումից հետո Բալասանյանի մյուս որդին՝ Միսակ Բալասանյանը, հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նա դեսպան էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերին։