Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղոլամռեզա Սոլեյմանին հայտարարել է, որ Իրանը դեռևս չի ցուցադրել Իսրայելին իր հզորությունը։ Ըստ նրա՝ Թեհրանը կպատասխանի «մահացու հարվածով»՝ օգտագործելով իր «թաքնված հնարավորությունները»:

«Իրանի ժողովուրդը դեռ չի ցուցադրել իր ուժը սիոնիստ թշնամուն։ Իրանի ժողովուրդը թաքցնում է իր թշնամիներին դիմակայելու հսկայական ներուժ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է, որ սիոնիստական խմբավորումը սխալվել է իր հաշվարկներում։ Նրա սխալը կհանգեցնի այն բանին, որ մենք մահացու հարված կհասցնենք Իսրայելին»,- նշել է Ղոլամռեզա Սոլեյմանին, փոխանցում է Defa Press-ը:

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռներով հարվածել է Իսրայելին։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելը հայտնել է պատասխան հարվածի մասին, որին մասնակցել է երկրի ռազմաօդային ուժերի ավելի քան 100 ինքնաթիռ:

Թեհրանը հայտնել է Իսրայելի հարվածներին պատասխանելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի