Ռուսական զորքերը գնդակոծել են ուկրաինական Խերսոնը, հարձակման է ենթարկվել նաև քաղաքի կենտրոնում գտնվող շուկան։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի իշխանությունները: «Մանրածախ առևտրի կետերը, որտեղ Խերսոնի բնակիչներն առավոտյան ապրանքներ էին գնում կամ վաճառում, ենթարկվել են հարձակման»,- ասել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը: Նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, ևս երեքը …

