Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու մի շարք խոշոր երկրների առաջնորդներ չեն մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին․Reuters

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Խոշոր տնտեսությունների համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Բրազիլիան, ծրագրում են բաց թողնել կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի այս տարվա գագաթնաժողովը, որը հայտնի է որպես COP29 և տեղի է ունենալու Բաքվում, գրում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի մասնակցի COP29 կլիմայական գագաթնաժողովին՝ Բրյուսելում քաղաքական զարգացումների պատճառով։ Այս մասին  Reuters-ին ասել է հանձնաժողովի խոսնակը։ «Հանձնաժողովը գտնվում է անցումային փուլում, և նախագահը, հետևաբար, կենտրոնանալու է իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»,- ասել է խոսնակը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս չի մեկնի միջոցառմանը , այս մասին լրատվամիջոցին հայտնել է Բայդենի վարչակազմի աղբյուրը։ COP29-ը սկսվում է նոյեմբերի 11-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի օր անց: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան էլ չեղարկել է իր ուղևորությունը COP29-ին անցած ամիս ստացած գլխի վնասվածքից հետո:

Չինաստանը, Ճապոնիան, Ավստրալիան և Մեքսիկան նույնպես բացակայում են COP29-ում առաջնորդների ելույթների ՄԱԿ-ի վերջին օրակարգից:

ԵՄ-ն գագաթնաժողովում ներկայացնելու են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և դաշինքի կլիմայական քաղաքականության ղեկավար Վոպկե Հոկստրան:

Հավելենք, որ ԱՄՆ պատվիրակությունը COP29-ում գլխավորելու է նախագահ Ջո Բայդենի կլիմայի միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի