Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին` ի տարբերություն նախորդ համաժողովների

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 11-22-ը Բայդեն-Հարիսի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ-ի ավելի քան 20 գերատեսչություններից, գործակալություններից և կազմակերպություններից բաղկացած պատվիրակությամբ կմեկնեն Բաքու՝ COP 29-ի համաժողովին։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է նախագահ Ջո Բայդենի կլիմայի միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։

ԱՄՆ պատվիրակության կազմում են՝ գյուղատնտեսության նախարար Թոմաս Վիլսակը, էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը, նախագահի օգնական և Սպիտակ տան կլիմայի հարցերով ազգային խորհրդական Ալի Զաիդին, Սպիտակ տան շրջակա միջավայրի որակի խորհրդի նախագահ Բրենդա Մալորին, էներգետիկայի փոխնախարար Դեյվիդ Թյուրքը, ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Լաուրա Դանիել-Դևիսը, Շրջակա միջավայրի պահպանության գործակալության փոխտնօրենի պաշտոնակատար Ջեյն Նիշիդան, օվկիանոսների և մթնոլորտի առևտրի փոխնախարար Ռիկ Սփինրադը և պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենիքսը։

ԱՄՆ պատվիրակությունը կներառի կառավարության այլ պաշտոնյաների լայն շրջանակ։

Ներկայացված ցուցակից բացակայում է ԱՄՆ պետքարքարտուղար Էնթոնի Բլիքենը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը, որոնք մասնակցել են COP 28 (Դուբայ) և COP 27 (Եգիպտոս) կլիմայական համաժողովներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի