Մեկնարկել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը. այս մասին հայտնում են Հայկական ակնաբուժության նախագծից: «Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործունեության ավելի քան 30 տարիներին մեծ արդյունքների է հասել՝ Աչքի շարժական հիվանդանոցի, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի երկարամյա գործունեություն, մարզային ակնաբուժական կենտրոնների, դիագնոստիկ կենտրոնների հիմնում, պոլիկլինիկաներում …

