Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակն ավելի է վատթարացել՝ COP29-ը հյուրընկալող երկիր ընտրվելուց հետո․ Amnesty International

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում նախանշված ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին ընդառաջ միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ և իր առաջարկությունները ներկայացրել համաժողովի մասնակիցներին։ Ակնկալվում է, որ COP29-ին մասնակցելու են 40-ից 50 հազար պատվիրակներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարությունների, ինչպես նաև Պաղեստին պետության, Սուրբ Աթոռի, Նիուեի, Կուկի կղզիների և Եվրամիության ներկայացուցիչներ:

Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների տագնապալի իրավիճակ է՝ խոսքի, միավորումների և հավաքների ազատության իրավունքի երկարաժամկետ սահմանափակումներով։ Խաղաղ բողոքի ցույցերը, այդ թվում՝ բնապահպանական խմբերի կողմից ղեկավարվող բողոքի ակցիաները, պարբերաբար բռնությամբ ճնշվում են, և ավելի քան 300 մարդ ներկայում բանտարկված է քաղաքական դրդապատճառներով։

Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների աշխատանքը լրջորեն խոչընդոտվում է օրենքներով և իշխանությունների նկատմամբ իրական կամ ենթադրյալ քննադատության համար հատուցման մշտական ​​սպառնալիքով, խոշտանգումները և բանտերում դաժան վերաբերմունքի այլ ձևերը տարածված են Ադրբեջանում, անպատժելիությունն արմատացած է:

Ընդգծվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակն ավելի է վատթարացել այն բանից հետո, երբ 2023 թվականի դեկտեմբերին այն հայտարարվել է COP29-ի հյուրընկալող երկիր։ Այս տարի իշխանությունները հետապնդել են ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստների և լրագրողների, լռեցրել կլիմայական ճգնաժամի վերաբերյալ հիմնական ձայները:

Amnesty International-ը նշում է, որ շարունակում է հետևել Ադրբեջանում բռնաճնշումներին և արձանագրել խախտումները՝ ինչպես գագաթնաժողովի ընթացքում, այնպես էլ դրանից հետո:

Կազմակերպությունը նաև ընդգծում է, որ հանածո վառելիքը կազմում է Ադրբեջանի տնտեսության շուրջ կեսը և նրա արտահանման եկամուտների ճնշող մեծամասնությունը։ Պետական ​​նավթագազային SOCAR ընկերությունը նախագահ Իլհամ Ալիևի իշխանության եկամտի հիմնական աղբյուրն է: Այնուամենայնիվ, Ադրբեջանը պետք է նաև իր արդար ներդրումն ունենա հանածո վառելիքից հեռու արագ անցման հասնելու գործում։ Այս տարվա սկզբին Ալիևը, սակայն, հայտարարել է գազի արդյունահանման ընդլայնման ծրագրերի մասին, որոնք լիովին չեն համապատասխանում Փարիզի համաձայնագրով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:

Նշվածը հաշվի առնելով՝ կազմակերպությունը կոչ է անում մարդու իրավունքները դնել կլիմայական գործողությունների բոլոր որոշումների կայացման հիմքում։ Նշվում է, որ այն պետությունները, որոնք կարող են դա անել, պետք է զգալիորեն մեծացնեն կլիմայի փոփոխության ֆինանսավորումը և կորուստների ու վնասների փոխհատուցումը, բոլոր պետությունները պետք է պարտավորվեն աստիճանաբար լիովին հրաժարվել հանածո վառելիքից՝ արագ և արդար ձևով, COP29-ի մասնակիցները չպետք է հետամուտ լինեն այնպիսի ռիսկային տեխնոլոգիաների, ինչպիսիք են ածխածնի ներգրավումը, պահեստավորումը և հեռացումը, կամ խթանեն գազը որպես «անցումային վառելիք»։ Բացի այդ, ըստ կազմակերպության, ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարությունը, Ադրբեջանի կառավարությունը և այլ կառավարություններ պետք է պաշտպանեն քաղաքացիական տարածքը և երաշխավորեն խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի