Բայրամովը Վուչիչի հետ տարածաշրջանում խաղաղության ջանքերն է քննարկել
Քաղաքականություն
23.12.2024 | 21:24Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է աշխատանքային այցով Բելգրադում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-սերբական ռազմավարական գործընկերությունից բխող տնտեսության, էներգետիկայի, կապի, հումանիտար խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված տարբեր թեմաներ։
Նշվում է, թե Բայրամովը տեղեկացրել է «հետկոնֆլիկտային վերականգնման և տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերի առկա իրավիճակի մասին»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի