«Դալալ» դարձած Հայաստան. ինչպես կոնյակ արտահանող երկիրը սկսեց ավտոմեքենա մատակարարել ռուսական շուկա

Լուրեր

23.12.2024 | 23:19
Ադրբեջանում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա․ ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին
23.12.2024 | 23:04
Թուրքիան երեք շաբաթվա ընթացքում քրդերենով 120 գիրք է արգելել
23.12.2024 | 22:48
Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից. Փաշինյան
23.12.2024 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.12.2024 | 22:31
Ինչպես են արձագանքել նախկին նախագահները Փաշինյանի բանավեճի հրավերին
23.12.2024 | 22:28
Թուրքիայում լրագրող է կալանավորվել Սիրիայում թուրքական բանակի գործողությունները քննադատելու համար
23.12.2024 | 22:13
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
23.12.2024 | 22:00
Ադրբեջանի հարձակումը ՀՀ դեմ չի ունենա միջազգային ընկալում․ չի կարող ասել՝ ՄԱԿ 4 բանաձևն եմ կատարում․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2024 | 21:49
YouTube-ի թրաֆիկը ՌԴ-ում նվազել է՝ հասնելով 20%-ի․ այն «դե ֆակտո արգելափակված է»
23.12.2024 | 21:37
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում է ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես
23.12.2024 | 21:24
Բայրամովը Վուչիչի հետ տարածաշրջանում խաղաղության ջանքերն է քննարկել
23.12.2024 | 21:10
«Դալալ» դարձած Հայաստան. ինչպես կոնյակ արտահանող երկիրը սկսեց ավտոմեքենա մատակարարել ռուսական շուկա
23.12.2024 | 21:00
Վարչապետը Ալիևի անհիմն մեղադրանքին արագ արձագանքեց․ Ալիևը ՌԴ-ից զենք գնելուն է պատրաստվում․ Առնոլդ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2024 | 20:49
ՏԿԵ նախարարը ՀԱԷԿ-ում քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր
23.12.2024 | 20:38
Գերմանիան հայտարարել է, որ Թուրքիան չպետք է պատերազմ մղի Սիրիայի քրդական խմբավորումների դեմ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ռուս-ուկրաինական հակամարտությունն իր ազդեցությունն ունեցավ ոչ միայն տարածաշրջանի երկրների քաղաքական անցուդարձի, այլ նաև տնտեսական զարգացումների վրա։ Հակառուսական պատժամիջոցները գործի դնելուն պես Հայաստանը իր հիմնական առևտրային գործընկեր և արտահանման շուկա հանդիսացող Ռուսաստանի համար դարձավ փրկօղակ։ Ավանդաբար ռուսական շուկա կոնյակ արտահանող երկիրը մեկ ակնթարթում վերածվեց մեքենա և էլեկտրական սարքավորումների մատակարարի, «հայկական» ոսկին ու ադամանդն էլ հոսեցին ԱՄԷ։ Արդյունքում առաջին իսկ պատերազմական 2022 թ-ին Հայաստանի արտահանման ավելի քան կեսը, համաձայն որոշ գնահատականների, բաժին ընկավ վերարտահանմանը։ Բայց, դառնալով սողանցք «մեծ բարեկամի և ռազմավարական գործընկերոջ» համար, Հայաստանը ինքը կանգնեց նոր սպառնալիքների առջև։

ՀՀ արտահանումը (վերարտահանումը) թվերի տեսքով

Մոսկվա-Կիև հակամարտությունից հետո Բրյուսելն ու Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին ՌԴ նկատմամբ՝ արգելելով իրենց երկրներից ապրանքների արտահանումը Ռուսաստան։

«Հնարավորությունների պատուհանից» շտապեցին օգտվել հայ գործարարները՝ 2022 թ-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճեց 3 անգամ, տպավորիչ աճը, թեև մի քիչ համեստ տեմպերով (+40%), շարունակվեց նաև 2023 թ-ին։ Արդյունքում 2022 թ-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվեց ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2023 թ-ին՝ շուրջ 3 միլիարդ 400 միլիոն դոլարի ապրանք (Հայաստանի ամբողջ ապրանքային արտահանման 41%-ը)։ Պետք չէ խորացված վիճակագրական ուսումնասիրություններ կատարել հասկանալու համար, որ ՀՀ արտադրական կարողությունները չէին կարող մեկ տարվա ընթացքում կտրուկ բազմապատկվել՝ նման արտահանման աճ ապահովելու համար։

Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը (ներառյալ վերարտահանումը), 2013-2024 հուլիս, մլն ԱՄՆ դոլար

Վերոնշյալ վարկածի օգտին է խոսում նաև արտահանվող ապրանքների կառուցվածքը․ վերջին տաս տարիներին Հայաստանից Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ (մասնավորապես՝ կոնյակ), իսկ ահա 2022 և 2023 թվականներին Հայաստանը սկսել է արտահանել էլեկտրական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, հաշվողական մեքենաներ ու այլ մեխանիկական սարքեր, բժշկության մեջ օգտագործվող սարքեր և այլն։ Թվարկված ապրանքախմբերի արտահանման ծավալը 2022 թ-ին կազմել է 1 միլիարդ դոլար կամ ՀՀ-ից ՌԴ արտահանման 43%-ը, իսկ 2023 թ-ին՝ շուրջ 1 միլիարդ 700 միլիոն դոլար կամ 50.6%-ը։ Օրինակ՝ 2023 թ-ին ՀՀ-ն ՌԴ է արտահանել մոտ 378 միլիոն դոլար ընդհանուր արժեքով 17,684 ավտոմեքենա։  Հաշվի առնելով, որ մեր երկրում չկա նման տեսակի ապրանքների արտադրություն՝ ակնհայտ է, որ հայ ձեռնարկատերերը ներմուծել են այս ապրանքները այլ երկրներից (մասնավորապես՝ ԱՄՆ և ԵՄ) և արտահանել դրանք Ռուսաստան։ 2024 թ-ի առաջին յոթ ամիսներին էլեկտրական մեքենաները շարունակել են մնալ արտահանվող առաջատար ապրանքախումբ։

Վերարտահանում, հակառակ ուղղությամբ

ՄԱԿ-ի տվյալներով չնայած Հայաստանից վերարտահանումը ոչ ԵԱՏՄ անդամ երկրներ այդքան նշանակալի չէ (2023 թ-ի ընդհանուր ապրանքային արտահանման միայն 3.3%-ը), այնուամենայնիվ վերջին տաս տարիներին այն ավելի քան կրկնապատկվել է՝ 2023թ-ին կազմելով  280 միլիոն ԱՄՆ դոլար։ Ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստանը հիմնականում վերարտահանում է դեպի ԵՄ երկրներ, որոնց 2023 թ-ին և 2024 թ-ի առաջին վեց ամիսներին հաջորդում էին Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Վրաստանը։

Հայաստանից վերարտահանումը ոչ-ԵԱՏՄ երկրներ, 2013-2024 հունիս, մլն ԱՄՆ դոլար

2013-2023 թթ-ին Հայաստանից ոչ ԵԱՏՄ անդամ երկրներ վերարտահանման կառուցվածքը ենթարկվել է զգալի փոփոխությունների, մեծացել է վերարտահանվող ապրանքախմբերի բազմազանությունը։ Այս ժամանակահատվածում ադամանդը շարունակել է մնալ Հայաստանից վերարտահանվող ամենախոշոր ապրանքատեսակների շարքում, սակայն մասնաբաժինը կրճատվել է՝ այլ ապրանքատեսակների վերարտահանման աճի արդյունքում։ Օրինակ, վերջին 10 տարիներին զգալիորեն աճել է տարբեր տեսակի հագուստի, ներառյալ վերարկուների, տաբատների, ինչպես նաև ոսկերչական իրերի վերարտահանումը։

Հայաստանից ոչ-ԵԱՏՄ երկրներ վերարտահանումն ըստ ապրանքախմբերի, 2013-2024 հունիս, միլիոն ԱՄՆ դոլար

«Ես մեղավոր չեմ, նա ինքը ինձ մոտ եկավ»

2022 թ-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները տարբեր միջոցներ են ձեռնարկել պատժամիջոցներով արգելված ապրանքների վերարտահանումը կանխելու համար: Օրինակ՝ 2023 թ-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում 93 զգայուն ապրանքատեսակի արտահանման և տարանցման խիստ վերահսկողության վերաբերյալ, այդ թվում՝ ռազմական նշանակության ապրանքներ։ 2024 թ-ին այս ցանկը թարմացվել է և ապրանքատեսակների թիվը հասել է 98-ի։ Այդուհանդերձ ԱՄՆ-ի և ԵՄ-ի իշխանությունները բազմիցս մտավախություն են հնչեցրել առ այն, որ հնարավոր է Հայաստանը ներգրավված լինի դեպի Ռուսաստան վերահսկվող ապրանքախմբերի վերաարտահանման մեջ։

Թվերը, սակայն, վկայում են, որ Հայաստանը Ռուսաստան վերարտահանում էր հիմնականում այնպիսի ապրանքներ, որոնք պատժամիջոցներով արգելված չեն, օրինակ՝ ոչ լյուքս դասի ավտոմեքենաներ։ Հայաստանից ավտոմեքենաների վերարտահանման ծավալները 2023 թ-ի օգոստոսից զգալիորեն նվազեցին, երբ Վրաստանը սահմանափակեց իր տարածքով ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումը, վերարտահանումը և տարանցումը դեպի Ռուսաստան։ Դա իր հերթին ունեցավ բացասական հետևանքներ, մասնավորապես ԱԱՀ գծով հարկային մուտքերի կրճատման տեսքով։

 Վերարտահանման «զրկանքի համախտանիշը»

Հայաստանի պետական ​​բյուջեի եկամուտները «պատերազմական» 2022 թ-ին աճել են 22․5%-ով կամ 379 միլիարդ դրամով, կազմելով 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշն աճել է հիմնականում հարկային եկամուտների՝ ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի և պետական ​​տուրքերի աճի հաշվին։ 2023 թ-ի հարկահավաքության փաստացի կատարողականը կազմել է 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ՝ տարվա կտրվածքով աճելով 296 միլիարդ դրամով կամ 15․4%-ով։ Բայց արդեն 2024-ի առաջին եռամսյակի արդյունքներով Ֆինանսների նախարարը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահը միաձայն հայտարարեցին, որ 2024 թ-ի համար նախատեսված ՀՀ հարկային հավաքագրումները որոշակի առումով թերակատարվում են։ Առաջին կիսամյակի արդյունքներով թերի հավաքագրումը, ըստ Ֆինանսների նախարարության հաշվետվության, կազմեց 8-9% կամ նախատեսվածից 117 միլիարդ դրամով պակաս: Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են ՀՀ պետական գանձարանի եկամուտները ամենատարածված անուղղակի հարկերի՝ ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով: Փորձագետները շտապեցին նշել, որ սա անակնկալ չէր իրենց համար, քանի որ ՀՀ ֆիննախը 2024-ին 2023 թ-ի համեմատ 300 միլիարդ դրամ ավել հարկ է պլանավորվել հավաքել այն պայմաններում, երբ տնտեսությունը կառուցվածքային փոփոխությունների չի ենթարկվել։

Այսպիսով, քանի որ նույն ավտոմեքենաների առևտրի ոլորտը չուներ կայուն տնտեսական մոդել, այլ արտաքին ազդեցության հետևանք էր, ապա դրա չեզոքացումը 2024 թ-ին հանգեցրեց նախորդ տարվա համեմատ զգալի տնտեսական կորուստների կամ չքաղված եկամուտների։ Այսպիսի օրինակներ կարող են հանդիպել նաև վերարտահանմամբ զբաղվող տնտեսության այլ ճյուղերում։ Նման ռիսկերից խուսափելու համար անհրաժեշտ է արտաքին ազդեցությունից օգուտներ քաղելուն զուգահեռ մշակել արտահանման համապարփակ ռազմավարություն, որը հաշվի կառնի փոփոխվող տնտեսական միջավայրը և այս զարգացումներից բխող նոր հնարավորությունները։