Թուրքիան երեք շաբաթվա ընթացքում քրդերենով 120 գիրք է արգելել

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Քուրդ հրատարակիչների ասոցիացիան (YEWKURD) hայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին երեք շաբաթվա ընթացքում արգելել են քրդերենով 120 գիրք, ամսագիր, թերթ կամ այլ հրատարակություն՝ կապված քրդերի հետ։ Արգելված ստեղծագործությունների թվում են Քրդական տարածաշրջանային կառավարության հիմնադիր Մուստաֆա Բարզանիի և սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչիի մասին գրքերը։ Քրդական Rudaw-ի հետ զրույցում YEWKURD-ի պաշտոնյա Ջիհաթ Ռոջհըլաթը քննադատել է արգելքները։

«Նույնիսկ 1990-ականներին այսքան գրքեր միանգամից չէին արգելվում։ Վերջերս արգելվել է 120 գիրք։ Սա արժանի է Գինեսի ռեկորդների գրքի»,- ասել է նա:

Ռոջհըլաթը հավելել է, որ այդ արգելքները, թուրքական օրենսդրության համաձայն, օրինական չեն, քանի որ Մամուլի մասին օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ գրքերը կամ ամսագրերը չեն կարող արգելվել առանց ապացույցների: Տուժածների թվում է «Ավեստա» հրատարակչությունը, որի հրատարակած 14 գիրք կարճ ժամանակում արգելվել է։

«Գրքերից մեկը քրդական դիցաբանության մասին է, բայց այնտեղ քրդերի մասին խոսք անգամ չկա։ Ավելին, դա առաջին հրատարակությունը չէր, որն արգելվեց, երրորդն էր։ Հրատարակիչներին տրվում է վեց ամիս ժամանակ՝ գրքերը փոփոխելու համար։ Խուզարկում են տները, գրքեր են նայում, հետո արգելքներ են դնում»,- ասել է «Ավեստա»-ի ներկայացուցիչ Սոնգյուլ Քեշքինը։

Դեկտեմբերի սկզբին թուրքական ոստիկանությունը գրքեր է առգրավել հարավարևելյան Դիարբեքիր նահանգում կազմակերպված գրքի տոնավաճառում, ներառյալ՝ քրդերեն Dildarê Serkeftinê (Աֆրինի դիմադրության օրագիրը) գիրքը, որը պատմում է Սիրիայի Աֆրին նահանգում քաղաքացիական պատերազմի մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի