Թուրքիայում լրագրող է կալանավորվել Սիրիայում թուրքական բանակի գործողությունները քննադատելու համար

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Թուրքական դատարանը լրագրող Օզլեմ Գյուրսեսին տնային կալանքի է ենթարկել youtube-յան իր ալիքի ուղիղ եթերում Թուրքիայի զինված ուժերի (TSK) մասին հայտարարությունների համար, գրում է Duvar-ը։

Գյուրսեսը ձերբակալվել է, երբ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ մեջբերելով լրագրողի հաղորդումից, որտեղ նա ասել է. «Ինչպես տեսնում եք՝ ԻԼԻՊ-ը, այսինքն՝ TSK-ի Սիրիական ազգային բանակ կառույցը, փոքր ձեռքբերումներ է ունեցել այն շրջաններում, որտեղ քրդերը ներկա են»:

Դատախազները պնդում են, որ Գյուրսեսը TSK-ին համեմատել է ահաբեկչական կազմակերպության հետ, նրանց ներկայացրել է որպես խոշտանգումների և ջարդերի համար պատասխանատու խմբերի հետ համագործակցող և նրանց որպես օկուպացիոն ուժ պիտակավորել:

Լրագրողը ձերբակալվել է «պետության ինստիտուտներն ու մարմիններին վիրավորելու» և «ապակողմնորոշիչ տեղեկատվություն հրապարակայնորեն տարածելու» մեղադրանքով։ Իր ցուցմունքում Գյուրսեսն ասել է, որ մտադիր չի եղել ԻԼԻՊ-ին համեմատել թուրքական բանակի հետ, և որ իր խոսքերը «լեզվի սայթաքում» են։ Դատարանը նաև արգելել է լրագրողի միջազգային ճանապարհորդությունները՝ որպես դատական ​​հսկողության միջոցառումների մաս։

«Արդեն ակնհայտ էր, որ դա լեզվի սայթաքում էր։ Գյուրսեսն էլ է դա արտահայտել։ Միջադեպը երբեք չպետք է այսպես սրվեր։ Միջադեպեր կարող են տեղի ունենալ ուղիղ եթերի ժամանակ։ Շատ պարզ էր, որ այս հանցագործության մեջ դիտավորություն չկար։ Կարելի էր կապ հաստատել հեռախոսով: Բայց, ցավոք, մեր դատախազությունը նախընտրեց նրան ձերբակալել Անկարայում, ուր նա եկել էր մրցանակաբաշխության»,- ասել է լրագրողի փաստաբան Ֆուրքան Քամալակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի