Թուրքիան ՄԱԿ-ի կողմից Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո է նախաձեռնել

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Թուրքիան նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ցանկանալով միավորել 52 երկրների և երկու միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ անելով անհապաղ դադարեցնել Իսրայելին զենքի և զինամթերքի մատակարարումը, գրում է Hurriyet Daily news-ը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ընդգծել է նախաձեռնության հրատապությունը։

«Մենք պետք է ամեն առիթով կրկնենք, որ Իսրայելին զենք վաճառելը հավասարազոր է ցեղասպանությանը մեղսակցության»,- հայտարարել է Ֆիդանը։

Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ին ներկայացված նամակը ստորագրվել է 52 երկրների և երկու միջազգային կազմակերպությունների կողմից։ Ֆիդանը նշել է, որ այլ երկրներից զենք և զինամթերք գնելու՝ Իսրայելի կարողությունը տարածաշրջանում ահաբեկչություն բորբոքող հիմնական գործոնն է:

«Մենք պետք է թույլ չտանք Իսրայելին զենք և զինամթերք գնել: Մենք պետք է ամեն հարթակում այս հարցի վերաբերյալ մեր զգայունությունը պահենք օրակարգում»,- ասել է նա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը որակելով որպես «համաշխարհային սպառնալիք»:

Ֆիդանը կոչ է արել բոլոր երկրներին թույլ չտալ Իսրայելին անտեսել միջազգային իրավունքը՝ հայտարարելով, որ «Գազայում ցեղասպանություն է տեղի ունենում», և որ Նեթանյահուի մտադրությունն է «ամբողջովին բացառել երկու պետությունների լուծումը՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի