Factor.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։ Առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ խուզարկություն է կատարվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի մեկնաբանում ձերբակալության մասին լուրը։

