Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ԵՄ-ին կոչ են արել հասնել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը COP29-ի ընթացքում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

17 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում քաղբանտարկյալներին COP29-ին ընդառաջ։ Նրանք Բաքվում COP29-ին մասնակցող Եվրամիության ղեկավարներին կոչ են արել Ադրբեջանի իշխանությունների առաջ ուղղակիորեն բարձրացնել երկրում քաղբանտարկյալների հարցը և հասնել նրանց ազատ արձակմանը, փոխանցում է Meydan TV-ն։

Հայտարարությունը ստորագրողների թվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Մամուլի ազատության և ԶԼՄ-ների եվրոպական կենտրոնը, Լրագրողների եվրոպական դաշնությունը, Freedom Now-ն, Human Rights Watch-ը, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե, PEN International, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը։

«Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներ են գրանցվել, իրավիճակը լրջորեն վատթարացել է վերջին երկու տարիների ընթացքում, քանի որ կառավարությունը հետապնդում է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության մնացորդներին, այդ թվում՝ իրավապաշտպաններին: Իշխանություններն օգտագործում են քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն ու շինծու քրեական մեղադրանքները, կամայականորեն սահմանափակում հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այս համակարգն արդյունավետորեն խոչընդոտում է անկախ ակտիվիստներին, լրատվամիջոցներին և իրավապաշտպաններին իրենց աշխատանքն օրինականորեն կատարելու հարցում և նրանց խոցելի է դարձնում քրեական հետապնդման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ COP29-ին մասնակցող ԵՄ առաջնորդները պետք է ապահովեն քաղբանտարկյալների ազատ արձակումը՝ առաջնահերթություն տալով նրանց, որոնք շտապ բժշկական օգնության կարիք ունեն, հասնել քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների հանդիպումների կազմակերպման, հրապարակայնորեն աջակցություն հայտնել անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը, Ադրբեջանի իշխանություններին կոչ անել անվերապահորեն ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և չեղարկել հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ռեպրեսիվ օրենքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի