Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս Patriot զենիթահրթիռային համակարգի անվճար փոխանցումն Ուկրաինային, հայտնում է Reuters-ը։ «Հենց որ նախագահ Կլաուս Յոհանիսը ստորագրի օրենքը, կառավարությունը կարգադրություն կկատարի նվիրատվության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Հունիսին Բուխարեստը հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի իր երկու Patriot համակարգերից մեկը՝ պայմանով, որ դաշնակիցները հետագայում այն փոխարինեն հակաօդային պաշտպանության …

