Պետք է հավաստիանանք՝ քաղաքացին ուներ ստորագրահավաքին միանալու իրավունք, թե՝ ոչ․ԿԸՀ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
Բոլորը

Այսօր «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հավաքված շուրջ 60 000 ստորագրությունները ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պետք է ստորագրությունների նույնականացում տեղի ունենա։

«Պետք է հավաստիանանք՝ քաղաքացին ունե՞ր ստորագրահավաքին միանալու իրավունք, թե՞՝ ոչ։ «Հանրաքվեի մասին» օրենքը պահանջում է, որ քաղաքացին ստորագրելու պահին ստորագրահավաքին մասնակցելու իրավուք ունենա։ Քաղաքացու ստորագրությունը հանվում է ցանկից, եթե ինչ-որ տվյալներ թերի են լրացված։ Եթե առկա է կրկնություն, ապա միայն մեկն է հաշվարկվում»,- մանրամասնեց ԿԸՀ նախագահի տեղեկալը։

Նշենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը ստորագրահավաք էր նախաձեռնել։ Համաձայն ՀՀ Սահմանադրության, հարցը Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ էր 60 օրվա ընթացքում հավաքել ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն։ Նախաձեռնությանը, փաստորեն, հաջողվել է ավելի կարճ ժամկետում հավաքել շուրջ 60 հազար ստորագրություն։ Եթե օրինագծին ԱԺ-ն հավանություն չտա, Եվրաքվեի նախաձեռնության հեղինակները պետք է կարողանան 300 հազար ստորագրություն հավաքել, այդ դեպքում հանրաքվեն տեղի կունենա իրավունքի ուժով։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ժողովրդավարական ուժերի նախաձեռնությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով նաև տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասել էր, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։