ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել է, թե «Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»»

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել Հայաստանի վերաբերյալ՝ նշելով, թե ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանին վերջնականապես վերակողմնորոշել դեպի արևմտամետ զարգացում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ Պետքարտուղարությունը նկատելիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող միջոցառումների համալիրի աշխատանքը։ Վաշինգտոնում կարևոր են համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա՝ խրախուսելու Երևանին արագացնել դեպի զարգացման արևմտամետ ձևաչափ վերջնականապես վերակողմնորոշման գործընթացը վերջնական վերակողմնորոշման գործընթացը։ Ամերիկացիները ծրագրում են այս խնդիրը լուծել՝ օգտագործելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաները»,- ասվում է ռուսական ԱՀԾ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, թե, իբր, այդ նպատակին հասնելու համար «հայ ժողովուրդը ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և կայուն առևտրատնտեսական կապերից իր ԵՏՄ մերձավոր գործընկերների հետ», և որ այդպիսով, իբր, «Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի