Թուրքերի մեծամասնությունը դեմ է նոր Սահմանադրությանն ու կողմ արտահերթ ընտրություններին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայում շարունակվող բանավեճերի ֆոնին՝ արդյո՞ք երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, վերջերս անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ թուրք հասարակության մեծամասնությունը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, գրում է Bianet-ը։

ORC Research-ի կողմից հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը երկրի 41 նահանգներում 6,500 մարդկանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 55,7 տոկոսը դեմ է նոր Սահմանադրությանը, իսկ 20,6 տոկոսը նշել է, որ դա անհրաժեշտ է։ Կարծիք չունեցողների թիվը կազմել է 23,7 տոկոս։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ժողովրդականությանը, հարցման արդյունքների համաձայն՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հավաքել է 30,5 տոկոս, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության աջակիցների թիվը նույնն է՝ 29,4 տոկոս, իշխող ուժի գործընկեր MHP-ն երրորդ տեղում է՝ 10,5 տոկոսով, չորրորդ հորիզոնականում քրդամետ DEM կուսակցությունն է՝ 7,5 տոկոսով։

Հարցին՝ «ո՞ր թեկնածուին կքվեարկեիք նախագահական ընտրություններում», եթե դրանք անցկացվեին հիմա, առաջին տեղում հայտնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 38,4 տոկոսով, CHP-ից Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 25,3 տոկոսով երկրորդն է, CHP-ից Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ 17 տոկոսով երրորդ տեղում։ Հաջորդիվ HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն է՝ 5,5 տոկոսով։

Արտահերթ ընտրությունների անցկացման մասին հարցին ի պատասխան՝ հարցման մասնակիցների 50,9 տոկոսը կողմ է արտահայտվել, 37,4 տոկոսը՝ դեմ, իսկ 11,7 տոկոսը չի կողմնորոշվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի