Թուրքական դատարանն Իզմիրում ամերիկացի զինվորների վրա հարձակման գործով ձերբակալված 15 անձանցից 10-ին կալանավորել է, գրում են տեղական լրատվամիջոցները։ Կալանավորվածների շարքում են ազգայնական Թուրքիայի երիտասարդական միության (TGB) անդամներն ու ղեկավարությանը։ Այս խումբը ազգայնական ընդդիմադիր Հայրենասիրական կուսակցության երիտասարդական մասնաճյուղն է, որի նախագահ Քայահան Չեթինը, Երիտասարդական Ավանգարդի նախագահ Սամեթ Քունթն ու 13 անդամներ ձերբակալվել էին դեպքի վայրում՝ Իզմիրի …

