8-0. «Նոա»-ն չկարողացավ դիմակայել «Չելսի»-ին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Երևանի «Նոա»-ն հյուրընկալվեց Լոնդոնի «Չելսի»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերը մի քանի լավ հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը: Սակայն լոնդոնյան ակումբը սկսեց մեծ ուժերով գրոհել և 11-րդ րոպեին «Չելսի»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Տասին Ադարաբիոյոն:

Ընդամենը մեկ րոպե անց «Չելսի»-ն նաև երկրորդ գնդակն ուղարկեց հայկական ակումբի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մարկ Գիուն: Եվ արդեն 18-րդ րոպեին «Նոա»-ն երրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը:

Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլը խփեց Աքսել Դիսասին:Երեք րոպե էլ չէր անցել, երբ Լոնդոնը ներկայացնող ակումբը խփեց 4-րդ գնդակը: Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր 4-րդ գոլը խփեց Ժոաու Ֆելիշը: Խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ «Չելսի»-ն խփեց 5-րդ գնդակը:

Հեռահար ու շեշտակի հարվածով աչքի ընկավ Միխայլո Մուդրիկը: 42-րդ րոպեին էլ «Նոա»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը: Երկրորդ կեսում «Չելսի»-ն շարունակում էր տիրել նախաձեռնությանը և 69-րդ րոպեին 7-րդ անգամ գրավեց հայկական թիմի դարպասը: Գոլը խփեց Նկունկուն: Վերջինս դարձավ նաև դուբլի հեղինակ` անվրեպ իրացնելով 75-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը: «Չելսի»-«Նոա»` 8:0:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի շրջանակներում «Նոա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 28-ին` Երևանում հյուրընկալելով «Վիկինգուր»-ին: