Հրազդանի կիրճում քանդել են 300 հազար տարեկան բնական հուշարձան․ ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հրազդանի կիրճում շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են տարածքում առկա սյունաձև բազալտները։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ահազանգել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։ Ըստ նրա՝ կիրճում էքսկավատորով ոչնչացվել է 300 հազար տարի առաջ ձևավորված բնական հուշարձան։

«Այս պարագայում խոսքը և՛ բնական, և՛ մարդու կողմից ստեղծված մշակութային ժառանգության մասին է։ Բնական հուշարձանի բազալտե սյուները երկրաբանական հետաքրքիր գոյացություններ են։ Բնական այդ հուշարձանը Երևանի այցեքարտն է։ Կա՞, արդյոք, թույլտվություն, որ այդտեղ շինարարություն են անում։ ԿԳՄՍ նախարարությունը պետք է հանրային ձևաչափով բացատրություն և հաշվետվություն տա»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Հայկ Դեմոյանը։

Իսկ ո՞վ է շինարարություն իրականացրել կիրճի տարածքում։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ Փարաջանովի 8 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է ԿԱՄԵՐՏՈՒՆ ՓԲԸ-ին։ Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 14-ին նշված ընկերությանը տրամադրվել է բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման շինարարության թույլտվություն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի հ․ 659-Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագիրը։

Երևանի քաղաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ սյունաձև բազալտների վնասման դեպքի առնչությամբ իրենց կողմից գրություններ են ուղղվել Շրջակա միջավայրի նախարարություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Պետք է նախ պարզեն՝ վնասված բազալտե սյուները ՀՀ բնության հուշարձանների ցանկում ընդգրկված «Անանուն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանի տարածքո՞ւմ են, թե՞ ոչ։

Հուշարձանը գտնվում է Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, Սբ. Սարգիս եկեղեցու մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան