Կրեմլում սկսել են վախենալ, որ Բայդենը հեռանալուց առաջ թույլ կտա Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել ՌԴ-ին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ նախքան իշխանությունը Դոնալդ Թրամփին փոխանցելը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը կարող են կտրուկ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, հայտնել է The Moscow Times-ի դիվանագիտական աղբյուրը։

Ըստ նրա՝ նման քայլը կարող է, օրինակ, «կանաչ լույս» լինել Կիևի համար՝ ամերիկյան հեռահար զինատեսակներով ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։

2016 թվականին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի նախաշեմին, պաշտոնից հեռացող Բարաք Օբամայի վարչակազմը վտարեց 36 ռուս դիվանագետների Միացյալ Նահանգներից, ինչպես նաև խլեց դիվանագիտական ամառանոցները Նյու Յորքում և Մերիլենդում, ինչը մեծապես վիրավորել էր Մոսկվային:

«Քանի որ դեմոկրատները կորցնելու ոչինչ չունեն, նրանք կարող են որոշումներ կայացնել, որոնք հետագայում կդժվարացնեն երկխոսությունը: Օրինակ՝ նրանք թույլ կտան ամերիկյան զենք օգտագործել ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի