Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և վերականգնելու ուղղությամբ, նույնն ակնկալում են նաև իրենց ամերիկացի գործընկերներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։ «Անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները (ԱՄՆ-ի հետ): Հարաբերությունների վերաբեռնման համար անհրաժեշտ է արդարություն, ճիշտ, ողջախոհ մոտեցում։ Մեր կողմից արդեն քայլեր ձեռնարկվել են։ Մենք …

