«Առնվազն խղճահարություն է առաջացնում»․ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ փոխքաղաքապետի հայտարարության մասին

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը օրերս հայտարարել էր, որ Կենտրոնի ամանորյա ձևավորման համար հայտարարված մրցույթի հանձնաժողովի կազմում ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունից անդամներ չեն եղել, քանի որ չեն հրավիրվել։ Ինչո՞ւ՝ Գրիգորյանից հետաքրքրվել էր Factor TV-ն։

««Մայր Հայաստան» խմբակցությանը չեմ հրավիրել, ամենայն հարգանքով մեր գործընկերների նկատմամբ, որովհետև ես խմբակցությունում չեմ տեսել որևիցե գործընկեր, որի մասով առնվազն հավատմունք ունենամ, որ իր համար ավելի կարևոր կլինի գործընթացի լավ կազմակերպումը, քան պոպուլիստական հայտարարություններ անելը: Այսինքն՝ ի սկզբանե այդ համագործակցության դրական հնարավորությունը հնարավոր չեմ համարել՝ հաշվի առնելով խմբակցության նախորդ վարքագիծը։ Ուզում եմ արձանագրել, որ որևիցե պարտավորություն որևիցե ավագանու անդամի հրավիրելու, ներգրավելու, ֆրակցիային հրավեր ուղարկելու առհասարակ չկա, այսինքն կարող էինք ուղղակի մեր վարչության շրջանակներում ձևավորել հանձնաժողով կամ գործադիրի շրջանակներում, և այդ մրցույթն իրականացնել։ Քանի որ թաքցնելու բան չկա, և ինձ թվում է գործընթացը շատ առողջ է իրականացվում, ուզել եմ իրենք էլ անմիջապես մասնակից լինեն, ինֆորմացիային տիրապետեն»,- ասել էր Գրիգորյանը։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ քաղաքային իշխանությունը կոմպլեքսավորվում է իրենց խմբակցության գործունեությունից, քանի որ բարձրաձայնում են կեղծ տենդերների, աճուրդների, մեկ անձից կատարված գնումների,կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին։

«Դրանից է բխել իրենց բարդույթը «Մայր Հայաստան»-ին չհրավիրելու, թեպետ մեծ հարց էր՝ հրավիրելու դեպքում կմասնակցեինք, թե ոչ։ Մեծ գումարի մասին էր խոսքը, և իրենք խնդիր ունեին սահուն կերպով իրենց յուրային ՍՊԸ-ների միջև բաշխել դա և հերթական անգամ մսխել քաղաքի բյուջեն։ Առնվազն խղճահարություն է առաջացնում նման հայտարարությունը, որ քաղաքի իշխանության բարձր չինովնիկը նման անհեթեթ պատճառաբանություններով հիմնավորում է «Մայր Հայաստան»-ին չհրավիրելը։ Եթե դու արդար ես և որևիցե բան չես կոծկում, որևէ բարդույթ պիտի չունենաս ցանկացած քաղաքական ուժի հրավիրել, որը ներկայացված է ավագանիում»,- ասաց Սուքիասյանը։

Նշենք, որ մրցույթի հանձնաժողովի նախագահը եղել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդամները՝ ավագանու ՔՊ խմբակցության անդամ Ալեքսանդր Բադալյանը, «Հանրապետություն» խմբակցության անդամ Նելլի Ղարդյանը, «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը, «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սաֆարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության գովազդի բաժնի արտաքին ձևավորման դիզայներ Աշոտ Հովհաննիսյանը։ Հանձնաժողովի քարտուղարը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Իրինա Եղիազարյանն է եղել։ Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներից մեկին էլ, Գրիգորյանի խոսքով, հրավիրել է, բայց վերջինս մերժել է։

Հիշեցնենք, որ շուրջ 550 միլիոն դրամ կծախսվի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորման, սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքների, գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքների կազմակերպման և ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքների համար։

Արփի Հակոբյան