«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արդարադատության նախարարությունը կարճել է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը, որը հարուցվել էր «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից շուրջ 9 տարի անց։ Ըստ նախարարության՝ դատավորները թույլ չեն տվել նյութական կամ դատավարական նորմերի խախտում։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունում Factor TV-ի աղբյուրները։ Դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը, Դատական օրենսգրքի համաձայն, գաղտնի է պահվում, քանի դեռ այն չի ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, ուստի Արդարադատության նախարարությունից վարույթը կարճելու վերաբերյալ պաշտոնական հաստատում ստանալ չենք կարողացել։ Վարույթի վերաբերյալ Նախարարություն ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան, օրենսդրական կարգավորումներին հղում կատարելով, նշել են, որ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է պահպանել դրա գաղտնիությունը։

Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը կայացվել է ավելի, քան 9 տարի առաջ՝ 2015 թ․ մարտի 10-ին։ ՄԻԵԴ-ն այս գործով դիրքորոշում է հայտնել, որ Վարդենիսում տեղի ունեցած 16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով դատապարտված Նալբանդյան ամուսինների, ինչպես նաև նրանց դստեր նկատմամբ ոստիկանները ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրել, ծեծել, ամուսիններին ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, սակայն այդ մասով նրանց բողոքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ քննություն չի իրականացրել։

ՄԻԵԴ վճռից 8 տարի անց՝ 2023-ի դեկտեմբերին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Նալբանդյան ամուսիններին, սակայն Դատախազությունն արդարացման դատավճռի դեմ բողոք է ներկայացրել, և Վերաքննիչ դատարանն օրեր առաջ բեկանել է այդ դատավճիռն ու գործը կրկին ուղարկել Գեղարքունիքի մարզի դատարան՝ նոր քննության, այսինքն՝ ՄԻԵԴ վճռից հետո նորոգված գործով դեռևս առկա չէ վերջնական դատական ակտ։

Չնայած Արդարադատության նախարարությունը, հղում կատարելով օրենսդրական կարգավորումներին, կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ չի տրամադրել՝ այնուամենայնիվ, կարգապահական վարույթից որոշ մանրամասներ մեզ հայտնի են դարձել։

Վարույթը կարճվել է հոկտեմբերի սկզբին՝ նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից օրեր անց։

Դրանում, ի թիվս այլ փաստարկների, քննարկման առարկա է դարձել նաև Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հայտնած դիրքորոշումը։

«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Հայաստանի կողմից Նալբանդյաննների՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը խախտելու հանգամանքը, բայց Արա Ղազարյանը, ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում եկել է եզրահանգման, որ ՄԻԵԴ-ը չի արձանագրել որևէ հանգամանք այն մասին, որ Նալբանդյանների նկատմամբ տարիներ առաջ կայացված մեղադրական դատավճիռի հիմքում դրվել է խոշտանգմամբ ձեռք բերված, այսինքն՝ անթույլատրելի որևէ ապացույց։

Ստացվում է՝ եթե անգամ Նալբանդյանների նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում, և Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ոստիկանական և քննչական մարմինների, չի իրականացրել պատշաճ քննություն, ապա դրա համար չի կարող պատասխանատվության կանչվել այն դատարանը, որը ոչ միայն հսկողական լիազորություն չի ունեցել այդ մարմինների նկատմամբ, այլ նաև Նալբանդյանների վերաբերյալ մեղադրական դատական ակտի հիմքում չի դրել որևէ ապացույց, որը ձեռք է բերվել ենթադրյալ խաշտանգմամբ։

Արա Ղազարյանն իր փորձագիտական կարծիքում նշել է, որ եթե ՄԻԵԴ-ը համարեր, որ Նալբանդյանների դատավճռի հիմքում խոշտանգմամբ ձեռք բերված ապացույց է դրվել, ապա բացառված է, որ վճռում չանդրադառնար այդ հանգամանքին։

Արաքս Մամուլյան