Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Հայաստան։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, հայտնում է «Արմենպրես»-ը։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի …

