ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև Կազմակերպության առաջնայնություններին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամակցության շրջանակում Հայաստանի …

