Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնահրկիզման հերթական դեպքն է տեղի ունեցել։ Ջալիլաբադի շրջանի Գյոյթեփեի բնակիչ, պատերազմի մասնակից (1999թ․ ծնված) Էլնուր Ալիևն ինքնահրկիզվել է շրջանի գործադիր իշխանության շենքի մոտ, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ալիևը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է Բաքվի 5-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի այրվածքների բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Լրատվամիջոցները …

