Եվրամիությունը մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն այն բանից հետո, երբ ավարտվի Հունգարիայի՝ որպես ԵՄ խորհրդի նախագահի մանդատը, գրում է Politico-ն։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օգտագործել է երկրի նախագահությունը՝ «գործնականորեն դադարեցնելու պատժամիջոցների շուրջ բանակցությունները»։ Հունգարիան ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնել է 2024 թվականի հուլիսի 1-ին։ Հունվարի 1-ից մանդատը հերթականության կարգով կփոխանցվի Լեհաստանին։ …

