Կուրսկի շրջանում հարձակման ժամանակ ուկրաինական զորքերը ներգրավել են բրիտանական Challenger 2 տանկերը, հայտնել է BBC-ի աղբյուրը։ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել, թե Լոնդոնի կողմից մատակարարվող կոնկրետ որ զինատեսակներն են օգտագործում ուկրաինացի զինվորականները։ Գերատեսչության ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ «Ուկրաինան ունի ինքնապաշտպանության հստակ իրավունք, որը չի բացառում գործողություններ …

