11 Հուլիս 2024 | 16:19
Ադրբեջանում Սումգայիթի գործարանում զանգվածային թունավորում է տեղի ունեցել
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի գործարանում նախօրեին զանգվածային թունավորում է տեղի ունեցել, տուժել է գործարարանի 53 աշխատող, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սումգայիթի քաղաքային հիվանդանոցից հայտնել են, որ տեղական ժամանակով մոտ 17:10-ից սկսել են տուժածներին ընդունել։ Սկզբում 10 մարդ է դիմել բժշկի՝ սննդային թունավորման ախտանիշներով, հետո աստիճանաբար բուժօգնության դիմածների թիվը հասել է 53-ի (48 տղամարդ և 5 կին): …