ՌԴ-ն Հունաստանից ռազմական արտադրանքը ՀՀ վերարտահանելու հարցումներ չի ստացել. Զախարովա

Լուրեր

08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը Հունաստանի իշխանություններից ոչ մի հարցում չի ստացել ռուսական ռազմական արտադրանքն այլ երկրներ վերարտահանելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունական լրատվամիջոցների լուրերը, թե Աթենքը պատրաստվում է C-300 համակարգերը փոխանցել Հայաստանին։

Նա հիշեցրել է 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և 2013 թվականի դեկտեմբերի 3-ի ռազմական արտադրանքի մատակարարման մասին դրույթների պահպանման անհրաժեշտությունը։

«Դրանք միանշանակ արգելում են Հունաստանին վերարտահանել մեր կողմից մատակարարվող ռազմական տեխնիկան՝ առանց Ռուսաստանի համաձայնության, սակայն այս պահին մենք հունական կողմից որևէ հարցում չենք ստացել»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ հունական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանն իր C-300 զենիթահրթիռային համակարգերը և ռուսական արտադրության ևս երկու այլ զինատեսակներ, որոնք օգտագործվել են երկրի հակաօդային պաշտպանության համար, փոխանցելու է Հայաստանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի