Երկիրը նստած է «ռուսական էներգետիկ ասեղի» վրա

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ռուս-ուկրաինական պատերազմը և դրան հաջորդող Արևմուտք-Ռուսաստան փոխադարձ պատժամիջոցները եվրոպական երկրներում հանգեցրին էներգետիկ ճգնաժամի՝ բարձրացնելով «կարմիր դրոշ» բոլոր այն երկրների համար, որոնք ունեն մեծ կախվածություն էներգիայի մի աղբյուրից։ Այդուհանդերձ, սա նորություն չէր մեր տարածաշրջանի համար՝ մենք մի քանի անգամ ականատես ենք եղել (Վրաստան, 2005թ; Ուկրաինա, 2014թ․) ինչպես է Ռուսաստանը օգտագործում գազը որպես «քաղաքական մահակ» ճնշելու հարևան երկրների աշխարհաքաղաքական դիվերսիֆիկացիայի ձգտումները։

Երբ «բոլոր ձվերը նույն զամբյուղի» մեջ են

Գաղտնիք չի, որ Հայաստանը էներգիա ներմուծող երկիր է, վերջին հասանելի տվյալները (2022թ) ցույց են տալիս, որ տեղական արտադրությունը ապահովել է էներգիայի առաջնային մատակարարման ընդամենը 27%-ը՝ ներառյալ ատոմային էներգիայի արտադրությունը (թեև ԱԷԿ-ի հումքը ներմուծվում է ամբողջապես, բայց միջազգային մեթոդաբանության համաձայն ընդունված է համարել տեղական արտադրություն)։

Էներգիայի մատակարարման դինամիկան ըստ աղբյուրների, 2010-2022 թթ

Հաշվի առնելով, որ մեզ մոտ նավթը, գազը և ուրանը ամբողջապես ներմուծվում են, այս գրաֆիկը շատ պատկերավոր ցույց է տալիս, թե ինչքանով ենք մենք կախված ներմուծումից և ինչքանով է այդ կախվածությունը խորացել վերջին տասնամյակում։ Մասնավորապես, 2022թ-ին ներմուծվող բնական գազը ապահովել է Հայաստանում էներգիայի մատակարարման ընդհանուր ծավալի շուրջ 61%-ը, այնուհետև միջուկային էներգիան և նավթն են, համապատասխանաբար շուրջ 18% և 15% մասնաբաժիններով։ Ընդ որում, 2010-2022 թթ-ին էներգիայի ընդհանուր մատակարարման մեջ բնական գազի մասնաբաժինը աճել է 86 տոկոսային կետով, մինչդեռ օրինակ միջուկային էներգիայի մասնաբաժինը նվազել է 7.6 տոկոսային կետով։

«Իսկ ինչո՞ւ է ավելացել բնական գազի ներմուծումը»․ հիմա կհարցնեք Դուք, խնդիրն այն է, որ 2010-2022թթ-ին Հայաստանում էներգիայի սպառումը ավելացել է շուրջ 60%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է տնտեսության ընդհանուր զարգացմամբ։ Ընդ որում՝ ռուսական էժան էներգակիրների առկայության պայմաններում ավելի մեծ զարգացում են ունեցել տնտեսության էներգատար ոլորտները (օրինակ ջերմոցային տնտեսությունները) և ավելի քիչ ներդրումներ են կատարվել էներգախնայող տեխնոլոգիաների վրա։ Արդյունքում Հայաստանում էներգիայի ինտենսիվության մակարդակը զգալիորեն զիջում է ԵՄ երկրներին, և տնտեսությունը ավելի շատ է կախված էներգակիրներից։

Հայաստանը էներգիայի ինտենսիվության բարելավման տեմպով զիջում է համադրելի երկրներին

Արդարության համար պետք է նշել, որ 2010-2021 թթ-ին էներգիայի ինտենսիվության մակարդակը, որը ցույց է տալիս, թե որքան էներգիա է ծախսվում մեկ միավոր տնտեսական արդյունք արտադրելու համար, փոքր ինչ բարելավվել է՝ 2021թ-ին առաջնային էներգիայի մատակարարման և գնողունակության համարժեքով արտահայտված ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել է 3․9՝ նվազելով 2010 թ-ի 4․2 ցուցանիշից։ Այնուամենայնիվ, Հայաստանի հետ համադրելի որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Ալբանիան և Մոլդովան, էներգիայի արտադրողականությունը բարելավել են ավելի մեծ տեմպով (համապատասխանաբար 25.5% և 21.3%, մինչդեռ Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը 6.9% է)։ Էստոնիան, որը համարվում է Հայաստանի համար ուղենիշիշային երկիր (անգլերեն ասած՝ aspirational peer), այդ տարիների ընթացքում նույնպես զգալիորեն բարելավել է էներգիայի ինտենսիվության մակարդակը։ Եթե, օրինակ 2007 թ-ին, Էստոնիան էներգիայի ինտենսիվության ավելի բարձր մակարդակ ուներ (6.3), քան Հայաստանը (4.2), 2021 թ-ին վերջինս գերազանցել է Հայաստանին էներգիայի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։

Էներգիայի ինտենսիվության մակարդակը Հայաստանում և ընտրված երկրներում, 2010-2021 թթ

Ի՞նչ անել

Այս հարցը, առաջին հայացքից կարող է շատ պարզունակ թվալ, չէ՞ որ կարելի է ավելացնել արևային էլեկտրակայանների հզորությունը, մանավանդ, որ 2021թ-ին ընդունված էներգետիկայի ռազմավարությամբ նախատեսվում է արևային ֆոտովոլտայիկ կայանների դրվածքային հզորությունը հասցնել 1,000 ՄՎտ-ի։ Բայց դա միայն առաջին հայացքից՝ այս պարագայում էլ առաջանում է ժամանակի կոնկրետ պահին էլեկտրաէներգիայի առաջարկի և պահանջարկի հավասարակշռման, ավելցուկի պահուստավորման անհրաժեշտություն, որն իր հերթին հսկայան ներդրումներ է պահանջում համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման համար։ Ուստի անհրաժեշտության կա այդ հարցը և՛ տեխնիկական, և՛ ֆինանսական առումով օր առաջ քննարկել միջազգային գործընկերների հետ։