Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

Լուրեր

26.05.2026 | 18:18
Միրզոյանը պարզաբանեց` ինչ է նկատի ունեցել «ծնգըլ արեցիք» ասելով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 18:10
ՀՀ-ն և ԱՄՆ-ն նոր փաստաթղթեր ստորագրեցին // Շոյգուն պնդում է՝ ՀՀ տարածքի վրա հարձակում չի եղել․ ԼՈՒՐԵՐ
26.05.2026 | 18:05
«Ղազինյանը ձևն ասեց, ասում ա զանգեց, ավելորդ բան ասեց՝ անջատեք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 18:00
Էնցո Մարեսկան պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
26.05.2026 | 17:51
ԵՄ-ն կանչել է Բրյուսելում ՌԴ դեսպանին՝ Կիևը լքելու վերաբերյալ դիվանագետներին ուղղված Մոսկվայի կոչից հետո
26.05.2026 | 17:45
ԱՄՆ-ն և Հայաստանը համագործակցելու են հազվագյուտ հանածոների մատակարարման շղթաների ուղղությամբ
26.05.2026 | 17:40
Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական,երբ կիսում ենք տեսլականը մեր ապագայի վերաբերյալ․ Ռուբիո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 17:38
NASA-ի լուսնային կայանում ՀՀ-ի հնարավոր ներդրումներից մինչև Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնում․ ինչ է գրված ԱՄՆ-ՀՀ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ
26.05.2026 | 17:33
Մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 17:25
Զոհվածի ծնող եմ, շնորհակալ եմ Իսախանյանից, բայց կարա՞նք արտաշիրիմում անենք․ կինը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 17:21
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.05.2026 | 17:15
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հրապարակվեց․ ինչ են պայմանավորվել ԱՄՆ-ն ու ՀՀ-ն
26.05.2026 | 17:01
Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի նվիրյալ Ռոբերտ Դալլաքյանը
26.05.2026 | 16:57
ՌԴ-ն տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում ծագող խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա․ Զախարովա
26.05.2026 | 16:49
«Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Սուքիասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նա դիմել է փախուստի
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» պլանի շրջանակում Հայաստանում նոր նախաձեռնությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Եվրոպական միության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների Հայաստանյան գրասենյակների ղեկավարները: