Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ում փոխել են կարծիքը և պատրաստ են փոխանցել գնված F-35-երը

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, թե ԱՄՆ պաշտոնյաները փոխել են իրենց կարծիքը F-35 կործանիչների վերաբերյալ։

«Այս պահին մենք այնտեղ ունենք 6 F-35: Երբ ամերիկացիները տեսան, որ պատրաստվում ենք կառուցել KAAN ինքնաթիռը, որ մենք կարող ենք դա անել, նրանք փոխեցին միտքը։ Հիմա հայտարարում են, որ կարող են տալ F-35-երը։ Հիմա մենք պնդում ենք, որ մեր բաժինը մեզ վերադարձնեն։ Մենք ցանկությունն ենք հայտնել գնել, ընդհանուր առմամբ, 40 F-35»,- ասել է Գյուլերը։

Նշենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի նկատմամբ և հեռացրել F-35 կործանիչների ծրագրից 2019 թվականին, երբ Թուրքիան ՌԴ-ից գնել էր C-400 ՀՕՊ համակարգերը։

Գյուլերը նաև ասել է, որ ԱՄՆ-ին նախնական վճարումը կատարվել է F-16 Block 70-ի գնման շրջանակում, ներդրել են 1,4 միլիարդ դոլար։ Ըստ նրա՝ դրանով գնելու են 40 F-16 Block 70 Viper ինքնաթիռ։

Eurofighter Typhoon կործանիչների գնման վերաբերյալ Գյուլերը հայտարարել է, որ Գերմանիան տվել է ձեռքբերման համար անհրաժեշտ թույլտվությունները, և ասել, որ ուսումնասիրությունները շարունակվում են։

Խոսելով C400 ՀՕՊ համակարգերի մասին՝ նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում՝ դրանք կարող են տեղակայվել։

«Ամեն տեղ, որտեղ մենք կտեղադրենք և կօգտագործենք C-400-ը, պարզ է։ Այն վայրերը, որտեղ դրանք կտեղակայվեն, ներառյալ դրանց տակ գտնվող նկուղները, ամեն ինչ արդեն արված է և պատրաստ։ Հենց հրաման տանք, կտեղափոխվի։ Ամբողջ համակարգը տեղադրվում է մոտավորապես 12 ժամում»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի