Թուրքիան ամրապնդում է իր դերը որպես գլոբալ քաղաքականության դերակատար. Էրդողանը ողջունել է Լիբանանում հրադադարը

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորրդարանում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում ողջունել է Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել չորեքշաբթի առավոտյան, գրում է Turkiye today-ը։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն կերպ նպաստել Գազայում շարունակվող ջարդերը դադարեցնելու և մշտական ​​զինադադար հաստատելու համար։

«Մենք գոհ ենք Իսրայելի և Լիբանանի միջև այսօր առավոտյան ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրից։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը, հատկապես՝ Իսրայելը, կկատարեն իրենց պարտականությունները խաղաղության պահպանման առումով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև հայտարարել է, թե աշխարհը նոր և արմատական ​​փոփոխությունների շեմին է։

«Մեր տարածաշրջանն այրվում է պատերազմի ու կեղեքման հորձանուտում։ Մենք կանգնած ենք պատմական պատասխանատվության առաջ։ Մենք պայքարում ենք մեր կայունությունն ու տնտեսությունը պահպանելու համար։ Մենք անխոնջ աշխատում ենք հանուն խաղաղության և կայունության ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում: Թուրքիան անշեղորեն ամրապնդում է իր դիրքերը՝ որպես գլոբալ քաղաքականության առանցքային դերակատար»,- ասել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի