Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ երկկողմ հանդիպում անցկացնելու առաջարկը։ Ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր սա կլինի երկու առաջնորդների առաջին լիարժեք բանակցությունները, գրում է Euronews-ը։ Ինչպես Օրբանն ասել է Բուդապեշտում իր տարեկան մամուլի ասուլիսում, ինքը և Ուկրաինայի առաջնորդը մի քանի խոսք են փոխանակել դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի …