41,6 մլն դրամանոց ավտոմեքենա՝ փոխվարչապետի համար․ Խաչատրյանը չգիտի՝ Փաշինյանի կրճատման ցուցակում իր մեքենան կա, թե՝ ոչ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի ամիս առաջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համար 41,6 մլն դրամ արժեքով ծառայողական մեքենա է ձեռք բերվել։ Այն ներկայացուցչական դասի VOLVO  S90 Plug in Hybrid մակնիշի ավտոմեքենա է՝ արտադրված 2024 թվականին։ Գործարքը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 27-ին։ Ի դեպ, կառավարությունը այս մոդելի երեք մեքենա է գնել՝ ընդհանուր վճարելով շուրջ 125 մլն դրամ։

Ավտոմեքենան ձեռք է բերվել «Ավանտգարդ» ՍՊԸ-ից՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ կառավարությունն այս ընկերությունից հունիսի ընթացքում 1 մլրդ 38 մլն դրամի այլ ավտոմեքենաներ է ձեռք բերել։ Այդ ժամանակ կառավարությունը չէր պարզաբանել, թե այս մեքենաներն ում են սպասարկելու։ 

Տիգրան Խաչատրյանի համար ծառայողական նոր մեքենա գնելու փաստը Factor.am-ը բացահայտել է Փաշինյանի հայտարարած կրճատումների գործընթացը ուսումնասիրելու ընթացքում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «կացնային ձևով կրճատելու է» ծառայողական մեքենաների թիվը։ Հարցին՝ քանի՞ տոկոսն է կացնով կտրելու, Փաշինյանը պատասխանել էր. «Շատ մեծ տոկոս, մոտավորապես 80, 90 տոկոսը»։

Factor.am-ը շուրջ երկու տասնյակի հասնող գերատեսչություններ գրավոր հարցումներ է ուղարկել՝ պարզելու համար, թե Փաշինյանի հայտարարությունից հետո կառույցներում քանի՞ մեքենա է կրճատվելու։ Եվ ահա, այս ուսումնասիրության ժամանակ պարզ է դառնում, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համար նոր մեքենա է գնվել։

Փոխվարչապետի գրասենյակից փոխանցել են նաև, որ սա աշխատակազմում առկա միակ ծառայողական ավտոմեքենան է։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք այս մեքենան ընդգրկված է Փաշինյանի՝ կրճատվող մեքենաների ցանկում, պատասխանել են․ «Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը նման տեղեկատվության չի տիրապետում»:

Նախորդ շաբաթ ՀՀ արդարադատության նախարարությունից Factor.am-ի գրավոր հարցին ի պատասխան տեղեկացրել էին, որ Փաշինյանի հայտարարությունից հետո գերատեսչությունում երեք ավտոմեքենա է կրճատվում, մնում է նախարարին սպասարկող Toyota Camry 2,5 մակնիշի ավտոմեքենան՝ 15 մլն դրամ արժեքով։

Նարեկ Կիրակոսյան