ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի արագ ավարտն առանց Կիևի տարածքային զիջումների անհավանական է

Լուրեր

09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
Բոլորը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի արագ ավարտն առանց Կիևի տարածքային զիջումների անհավանական է։ Նրա կարծիքով՝ խաղաղության հասնելու համար Ուկրաինան կարող է ստիպված լինել ժամանակավորապես հրաժարվել օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողությունից։

«Եթե հրադադարի գիծը նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է պահել գրավված տարածքներ, դա չի նշանակի, որ Ուկրաինան պետք է ընդմիշտ հրաժարվի դրանցից»,- Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում Spiegel-ը։

Նա ընդգծել է, որ ժամանակավոր զիջումների դիմաց Կիևը պետք է ստանա անվտանգության երաշխիքներ, որոնք կարող են ներառել ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված այլ միջոցներ։ Ստոլտենբերգն աջակցություն է հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկիի դիրքորոշմանը, որը պնդում է տարածքային զիջումների անթույլատրելիությունը։ Սակայն դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայիս ռազմական իրավիճակի պատճառով դա քիչ հավանական է։

Վլադիմիր Զելենսկին նոյեմբերին խոստովանել է, որ հնարավոր է վերջ դնել հակամարտության «թեժ փուլին», եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին իր գոյություն ունեցող սահմաններով, իսկ կորցրած տարածքների վերադարձը դիվանագիտական ճանապարհով իրականացվի։ Դեռևս ամռանը նա հայտարարել էր, որ Ուկրաինան մտադիր չէ իր տարածքներն օգտագործել որպես սակարկության առարկա խաղաղ բանակցություններում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի