Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և փոխնախագահին

Լուրեր

20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ:

ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ։

Ուրախությամբ արձանագրում եմ, որ երկկողմ հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակում: Այդ մասին են վկայում տարեցտարի խորացող քաղաքական երկխոսությունը, փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմոլորտ համագործակցության ընդլայնումը:

Միևնույն ժամանակ վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ կարող ենք մեր փոխգործակցությունը բարձրացնել ռազմավարական մակարդակի, որի կապակցությամբ հայտնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունն այդ ուղղությամբ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ի շահ մեր բարեկամ պետությունների և ժողովուրդների:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»։

ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Վերահաստատում եմ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մակարդակն էլ ավելի բարձրացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը և այդ նպատակին հասնելու համար բոլոր ջանքերը գործադրելու պատրաստակամությունը:

Կրկին շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: