Վրաստանում ցույցերի ժամանակ ձերբակալվածներին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում. ՆԳՆ

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և գույք հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել են 17 և 21 տարեկան երիտասարդներ։ Նրանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում, գրում է Գրուզիա օնլայնը։

Գերատեսչությունից հայտնում են, որ ընթացիկ գործողությունների շրջանակում «ագրեսիվ խմբերի կողմից կատարված բոլոր հանցավոր արարքները» քննվում են Քրեական օրենսգրքի 187-րդ և 353-րդ հոդվածներով։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա նոյեմբերի 29-ին Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի ժամանակ մեղադրյալ Գ.Մ. [ծնված 2003թ.] ՆԳՆ աշխատակցի վրա հրավառության տեխնիկա նետելով՝ նրան մարմնական տարբեր վնասվածքներ է պատճառել,  [ՆԳՆ աշխատակցին] ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Նույն օրը Մ.Գ.-ն [ծնված 2007թ.] օրենսդիրի շենքի վրա է նետել հրկիզող առարկա, ինչի հետևանքով խորհրդարանի շենքի տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել։

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում երկու մեղադրյալները բերման են ենթարկվել Թբիլիսիում։ Ընթացող նախաքննության շրջանակում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործելու և ծառայության ընթացքում հրկիզելու միջոցով գույքին վնաս պատճառելու մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ։

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետաքննությունը՝ հանցագործություն կատարած բոլոր անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։

«Եվս մեկ անգամ նշում ենք, որ յուրաքանչյուր ապօրինի գործողության կհետևի իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքը»,- հայտարարել է ՆԳՆ-ն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի