Նյու Յորքում զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է «Մարդասիրական գործողությունների» բաղադրիչը՝ որպես կայուն զարգացման նպատակների իրականացման ճանապարհին ՀՀ համար առանցքային երեք բաղադրիչներից մեկը, զարգացման և խաղաղության բաղադրիչներին զուգահեռ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի թիվս այլնի, շեշտվել են ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

