Այսօր տեղի ունեցավ Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի բացման արարողությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում: Այն նախաձեռնել եւ իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Բացման արարողությանը հաջորդեց մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին․ տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։ Ավրորա Մարդիգանյանը երիտասարդ …

