Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել Հայաստան-Եվրամիություն վիզայի ազատականացման գործընթացի վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ «Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և …

