ՌԴ-ն ապստամբների հարձակումից հետո տարհանել է իր նավատորմը Սիրիայից

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Ռուսաստանը սկսել է նավերը դուրս բերել սիրիական Տարտուսում գտնվող իր ռազմածովային բազայից՝ Սիրիայում իսլամիստ ապստամբների արագ առաջխաղացումից հետո, որը կառավարական բանակը չի կարողանում զսպել, գրում է Moscow Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան «Ելնյա» լցանավը, որը կարևոր նշանակություն ունի Միջերկրական ծովում ռուսական ուժերի համար, հեռացել է Տարտուսից։ Դրա հետ միասին, հնարավոր է, բազան լքել են այլ նավեր ևս։ Ընդհանուր առմամբ, Սիրիայում ռուսական ռազմածովային խմբավորումը ներառում է հինգ նավ և մեկ սուզանավ։ Դրանք ներառում են «Ադմիրալ Գորշկով» դասի երկու ֆրեգատ, «Ադմիրալ Գրիգորովիչ» դասի մեկ ֆրեգատ, «Կիլո» դասի կատարելագործված սուզանավ ու երկու օժանդակ նավ։

«Մեծ հավանականություն կա, որ դուրսբերումը կապված է Սիրիայում իրավիճակի վատթարացման հետ»,- գրում է ռազմածովային վերլուծական Droxford Maritime-ը:

Ռուսական նավերի դուրսբերումից հետո Տարտուսում ռազմածովային բազան կարող է լքվել։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, իր նավերը կուղարկի Բալթիկ ծով։ Ճանապարհին դրանք կարող են կանգ առնել Ալժիրում կամ Լիբիայում։

Միևնույն ժամանակ, եթե Ռուսաստանը որոշի պահպանել Տարտուսում գտնվող բազան, ապա ստիպված կլինի այնտեղ մեծ ուժեր ուղարկել, բայց դրանք տեղափոխելու համար շաբաթներ կպահանջվեն։

Սիրիայի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուս ռազմածովային բազան Ռուսաստանի համար ռազմավարական օբյեկտ է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի